Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Այս զորավարժությունը կազմակերպվել է ի պատասխան հայտարարությունների, որ Հայաստանը տարածք չի զիջելու Ադրբեջանին

Արծրուն Հովհաննիսյան. Այս զորավարժությունը կազմակերպվել է ի պատասխան հայտարարությունների, որ Հայաստանը տարածք չի զիջելու Ադրբեջանին
09.03.2019 | 13:48

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ծավալուն գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժություններին:
«Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են`
1.ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ,
2.ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,
3.ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,
4.ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):


Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:
Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով ծանուցել մասնակից բոլոր երկրներին:


Տեղեկացնում եմ, որ մարտի 11-15-ը ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետևյալ կազմով.
1. անձնակազմ` 10 000 մարդ,
2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա,
3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ,
4. բանակային ավիացիայի ավելի քան ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ:
Զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ: Զորավարժության խնդիրներն են.
- զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների,
- հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական և մարտական դասավորվածությունը,
- հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական և ռազմավարական նշանակության կարևոր կառույցները,
- նոր տեսակի սպառազինության և տեխնիկայի փորձարկումներ:
Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությաբ վերոնշյալ զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին և նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, ԱՀ պարտավոր է ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել:


Եզրակացություն.
Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիջելու Ադրբեջանին»:

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ